13 երկիր ցանկանում է ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգեր գնել
Առնվազն 13 երկիր ցանկություն է հայտնել ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեր գնել: Այդ մասին հայտնել է CNBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱՄՆ հետախուզության աղբյուրները:
Հեռուստաալիքը նշել է, որ այդ երկրները ցանկանում են ձեռքբերել S-400, չնայած Միացյալ Նահանգների կողմից պատժամիջոցների սպառնալիքին:
Մեկ այլ աղբյուրի ոխանցմամբ՝ Իրանը, Կատարը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Ալժիրը, Մարոկկոն եւ Վիետնամը S-400-ի գնման շուրջ ռուսական կողմի հետ արդեն բանակցություններ են վարել:
Ավելի վաղ, մասնագիտացված «National Interest» ռազմական ամսագիրը հաղորդել էր, որ Հնդկաստանը, ի հակառակ ԱՄՆ-ի սպառնալիքների, S-400 է ձեռքբերել՝ առաջնորդվելով իր աշխարհաքաղաքական եւ տնտեսական շահերով: