Ավստրալիայի ափերին մարդու վրա է հարձակվել 4-մետրանոց վագրային շնաձուկը
Ավստրալիայի արեւմտյան ափից 1,5 կմ հեռավորությամբ 4-մետրանոց վագրային շնաձուկը հարձակվել է բայդարկայի մեջ եղած մարդու վրա, հայտնում է Sydney Morning Herald պարբերականը՝ վկայակոչելով փրկարար ծառայության ներկայացուցչին:
Հինգշաբթի առավոտյան փրկարարները օգնություն են ցույց տվել տղամարդուն, որին Մոֆֆաթ հրվանդանից ոչ հեռու բայդարկայից գցել էր վագրային շնաձուկը: Տղամարդը կարողացել էր նավակ բարձրանալ եւ ռադիոկապով ահազանգել փրկարարներին:
Տղամարդը ծանր վնասվածքներ չի ստացել, փրկարարները նրան ափ են հասցրել: