Համացանցը տագնապայնություն եւ դեպրեսիա է առաջացնում
Այս թեմայով
Համացանցը տագնապայնություն եւ դեպրեսիա է առաջացնում, կարծում են Փենսիլվանիայի համալսարանի մասնագետները:
Փորձարկմանը ներգրավվել է 143 ուսանող, որոնք օգտվել են Facebook-ից, Snapchat-ից եւ Instagram-ից, հայտնում է Xinhua-ն: Նախ գնահատել են կամավորների տրամադրությունը եւ բարեկեցության ընդհանուր մակարդակը, այնուհետեւ նրանց կամայականորեն բաժանել են 2 խմբի: Առաջին (հսկիչ) խմբի մասնակիցները պետք է համացանցից օգտվեին սովորական ռեժիմով, իսկ երկրորդում ընդգրկվածներն իրենց ժամանակը սահմանափակեին օրական 10 րոպեով:
Երեք շաբաթ հետո գիտնականները կրկին ստուգել են փորձարկվողների հոգեկան առողջության վիճակը: Պարզվել է, որ երկրորդ խմբում ընդգրկված մասնակիցները իրենց ավելի քիչ են միայնակ զգացել եւ հազվադեպ են դեպրեսիայի նշաններ ունեցել հսկիչ խմբի համեմատությամբ:
Դրական արդյունքն առանձնապես արտահայտված էր նախապես դեպրեսիա ունեցող ուսանողների շրջանում: Բանն այն է, որ փորձի շնորհիվ նրանք դադարել են իրենց ուրիշների հետ համեմատել, ինչն արդյունքում բարելավել է նրանց էմոցիոնալ տրամադրությունը: