Լուկաշենկոն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուներ է առաջարկել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկը պատրաստ է 3 թեկնածուի առաջարկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնի համար այն դեպքում, եթե երկիրը ստանա այդ իրավունքը, փոխանցում է РИА Новости-ն:
Լուկաշենկոն նշել է, որ այբբենական կարգով Հայաստանից հետո հաջորդ երկիրը Բելառուսն է, որը կարող է թեկնածուի առաջարկել տվյալ պաշտոնին:
«Բնականաբար, տարբերակները շատ են, սակայն դա չի նշանակում, որ ինչ-որ մեկը հաղթել է, ինչ-որ մեկը՝ պարտվել»,- ասել է Լուկաշենկոն: