ԵՄ-ն դոլարին այլընտրանք դեռ չունի. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը
հայտարարել է, որ տվյալ պահին Եվրոպան այլընտրանք դոլարին չունի: Այս մասին
Ֆրանսիայի առաջնորդն ասել է CNN հեռուստաալիքի հետ հարցազրույցում:
«Ես կարծում եմ, որ Եվրոպան դոլարին ակնհայտ այլընտրանք չունի: Ինչու՞:
Որովհետև փաստացի դոլարը միջազգային էքստրատարածքայինություն ունի`իր ուժի
շնորհիվ»,-հայտարարել է Մակրոնը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք դոլարին
այլընտրանք գոյություն ունի՝ կապված այն բանի հետ, որ ԱՄՆ-ն դուրս է եկել
Իրանի հետ համաձայնագրից:
Ֆրանսիայի նախագահը հավելել է, որ տվյալ պահին եվրոպացիները չեն կարողացել եվրոն այնքան ուժեղ դարձնել, որքան դոլարը: