Եգիպտոսում հայտնաբերել են կատուների մումիաների եզակի հավաքածու
Եգիպտոսից հնագետները փարավոնների 5-րդ դինաստիայի ժամանակների (մ.թ.ա. մոտ 2,5-2,35 տարի) դամբարանում հայտնաբերել են կատուների մումիաների եզակի հավաքածու, հայտնում է Reuters-ը:
Գործակալության տեղեկություններով՝ գտածոների թվում են տասնյակ կատուների մումիաներ, կատուների ոսկեզօծ արձաններ, ինչպես նաեւ կատուների հին եգիպտական աստվածուհի Բաստետի բրոնզե արձանը:
Հաղորդվում է, որ դամբարանում նաեւ հայտնաբերել են մեծ թվով մումիացված սրբազան կոյաբզեզներ, որոնք եգիպտացիներն օգտագործել են որպես հմայիլ:
Արտեֆակտները հայտնաբերվել են 7 դամբարաններում, որոնք վերջին կես տարում գտնվել են Կահիրեից հարավ Սակարա հնագույն դամբարանադաշտի Ուսերկաֆ փարավոնի բուրգի համալիրի եզրին: