Արդարադատության նախարարությունը դրական եզրակացություն է տվել Ժիրայր Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու դիմումին
ՀՀ արդարադատության նախարարությունը դրական եզրակացություն է տվել «Շուշի» առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն տալու դիմումին:
Այս մասին նոյեմբերի 10-ին լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:
«Քաղաքացիությունը շնորհում է նախագահը, մենք դրական եզրակացությունը տվել ենք: Քաղաքացիություն տրամադրելու խնդիրը լուծված է»,- նշեց Զեյնալյանը:
Այս մասին հայտնել են նաև «Սասնա ծռեր» կուսակցության անդամները Գյումրիում տեղի ունեցած կուսակցական ժողովի ժամանակ՝ հավելելով, թե Սեֆիլյանն այսուհետ ունի ընտրելու իրավունք, սակայն ընտրվելու իրավունք դեռևս չունի։