Թուրքիայում մարդկանց մեծ մասը զգուշանում է իր քաղաքական հայացքները համացանցի միջոցով արտահայտելուց
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Օքսֆորդի համալսարանի պատվերով պատրաստված «Թվային լրատվության մասին զեկույց»-ը փաստել է, որ Թուրքիայում մարդկանց մեծ մասը զգուշանում է իր քաղաքական հայացքները համացանցի միջոցով արտահայտել:
Ինչպես գրում է թուրքական diken.com.tr կայքը, 37 երկրում YouGov ընկերության անցկացրած հարցմանը մասնակցել է ընդհանուր առմամբ 74.000 մարդ, Թուրքիայից հարցմանը մասնակցել է 2.019 մարդ, հիմնականում՝ քաղաքաբնակներ:
Պարզվել է, որ Թուրքիայում իրենց աջակողմյան համարող հասարակական զանգվածն ավելի շատ լուրերը նախընտրում է ստանալ հեռուստատեսությունից: Ձախակողմյաններն այս հարցում նախապատվությունը տալիս են էլեկտրոնային մամուլին:
Հատկանշական է, որ պետական TRT հեռուստաընկերությանը երկրում վստահում է աջակողմյան հայացքներ ունեցող յուրաքանչյուր 10 հարցվածից 8-ը, ձախակողմյան հատվածից այս թիվն ընդամենը 10-ից 3 է:
Հարցվածների 67 տոկոսը փաստել է, որ վախենում է իր քաղաքական հայացքներով կիսվել սոցցանցերում: Ընդ որում՝ այս ցուցանիշով Թուրքիան հետազոտված 37 երկրների շարքում բացարձակ առաջատար է: