Մոսկվայում պայթյունի վտանգի պատճառով «Երևան Պլազա» առևտրի կենտրոնից տարհանում է իրականացվում
Մոսկվայում ընթանում է «Երևան Պլազա» առևտրի կենտրոնի այցելուների տարհանման գործընթացը, ինչը պայմանավորված է հնարավոր պայթյունի մասին ահազանգով: Այս մասին գրում է tass.ru-ն՝ քաղաքի արտակարգ իրավիճակների ծառայություններին հղումով:
«Իրականացվում է Տուլսկայա 13 հասցեում գտնվող «Երևան Պլազա» առևտրի կենտրոնի այցելուների տարհանում: Պայթյունի վտանգի մասին տեղեկություն է ստացվել»,-մանրամասնել է գործակալության զրուցակիցը:
Սակայն ՌԴ արտակարգ իրավիճակների, ինչպես նաև ներքին գործերի նախարարությունները տեղեկությունը դեռևս չեն հաստատել: