Լավագույն հետույք մրցույթն ավարտվել է ծեծկռտուքով (Տեսանյութ)
Բրազիլիայում անցկացվող Miss BumBum մրցույթը, որտեղ ժյուրին որոշում է երկրի ամենագեղեցիկ հետույքի տիրուհուն, ավարտվել է մասնակիցների ծեծկռտուքով:
Մրցույթի արդյունքների հրապարակումից հետո բեմ է բարձրացել մասնակիցներից մեկը, որը տեղ չի գրավել լավագույն եռյակում, հաղթողի վրայից պոկել է ժապավենն ու հայտարարել, որ միայն ինքն էր արժանի հաղթանակի: Ընդ որում նա ավելացրել է, որ իր հետույքն ավելի բնական է, քան հաղթողինը:
Բացի դրանից նա լավագույն եռյակին մեղադրել է անազնվության մեջ, նրանց մեղադրելով սիլիկոն օգտագործելու մեջ:
Լավագույն հետույք մրցույթը Բրազիլիայում անցկացվում է արդեն 8-րդ անգամ: Մրցույթին չի թույլատրվում պլաստիկ վիրահատությունով իրենց հետույքը մեծացրած կանանց մասնակցությունը: Այս տարի մրցույթի մասնակիցներից շատերը ստիպված են եղել ռենտգենով ապացուցել, որ իրենց բարեմասնությունները բնական են:
Top-News.am