«Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատակիցների միջին աշխատավարձը մնացել է անփոփոխ
«Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատակիցների միջին աշխատավարձը մնացել է անփոփոխ, չնայած որ, որ գազի բաշխիչ համակարգը զգալիորեն ընդլայնվել է: Նոյեմբերի 8-ին Ազգային ժողովում՝ գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարման եւ բաշխման համակարգի գործունեության, գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածության ուսումնասիրության նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի նիստին, ասաց «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Հրանտ Թադեւոսյանը:
Ընդ որում, նրա խոսքով, ընկերության աշխատակիցների միջին աշխատավարձը կազմում է մոտ 336 հազար դրամ:
«Մեր աշխատավարձերի մասին շատ խոսակցություններ են գնում: Հարկ եմ համարում նշել, որ աշխատավարձերի հաշվարկման հիմնադրամի հիմքում սակագներից 5783 միավոր կա եւ միջին աշխատավարձը ձեւավորվել է 227 հազար դրամի չափով», - բացատրեց Թադեւոսյանը՝ հավելելով, որ բաժանորդների թիվն ավելացել է 47 հազարով, իսկ գոյություն ունեցող գազատարների երկարությունն ավելացել է 4000 կմ-ով:
Նա ընդգծեց, որ տարեկան տարբերությունը 7,5 մլրդ դրամ է կազմել, որը լիովին փոխհատուցվում է «Գազպրոմ» ռուսական ընկերության կողմից: