Ֆրանսիայի կողմից հետախուզվող հայտնի «օրենքով գողին» գտել են Երևանում (Տեսանյութ)
Նոյեմբերի 6–ին Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները Նուբարաշենից բերման են ենթարկել նախկինում դատապարտված, Հայաստանի քաղաքացիություն չունեցող, Ֆրանսիայի իրավապահների կողմից 2015–ից հետախուզվող,1975թ. ծնված օրենքով գող Մերաբ Քալաշովին։
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ Ֆրանսիայում Քալաշովը մեղադրվում է մի շարք հոդվածներով, այդ թվում՝ փողերի լվացում, կազմակերպված հանցավորության աջակցում։