Երևան քաղաքի բյուջեն նվազել է
ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը հայտնեց, որ Երևան քաղաքի 2019թ-ի բյուջեն նախորդ տարվա համեմատ նվազել է 1.7 մլրդ դրամով:
«2019 թվականին մեր ընդհանուր մուտքերը պետական բյուջեի մասով նախատեսվում են 56.6 մլրդ դրամ, որոնց մեջ ներառված են վարկային ծրագրերի գումարները, դոտացիաներն ու սուբվենցիաները: Դոտացիաները կկազմեն 13 մլրդ 400 մլն դրամ, սուբվենցիաները՝ 8.4 մլրդ դրամ: Նախորդ տարվա համեմատ գումարը նվազել է շուրջ 1.7 մլրդ դրամով»,- ասաց Սարգսյանը: