Թուրքիան կողմ է ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորմանը. Չավուշօղլու
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն, իր՝ Ճապոնիա կատարած այցի ժամանակ մեկնաբանել է պաշտոնական Անկարայի դիրքորոշումը ԼՂՀ հակամարտության կապակցությամբ։
«ԼՂՀ եւ մնացած հակամարտությունները սպասում են իրենց լուծումներին։ Թուրքիան հանդես է գալիս այդ խնդիրների խաղաղ կարգավորման օգտին»,- մեջբերում է Չավուշօղլուի խոսքերը «Anadolu» գործակալությունը։
Նա նաեւ նշել է, որ չնայած Թուրքիան գտնվում է բարդ աշխարհաքաղաքական տարածաշրջանում, նրան հաջողվել է ապահովել կայունություն եւ տնտեսական զարգացում։