Ադրբեջանցի բանկիրի կինն առաջին արտասահմանցին է, որից Լոնդոնը պահանջում է բացահայտել եկամուտի աղբուրը
Ադրբեջանցի բանկիր Ջահանգիր Հաջիեւի կինը՝ Զամիրա Հաջիեւան Մեծ Բրիտանիայում հայտնվել է ֆինանսական հետաքննութան կենտրոնում, փոխանցում է DW-ն՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայում հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությանը (NCA)։
Գործակալության փոխանցմամբ՝ 55-ամյա Հաջիեւայից առգրավվել են ավելի քան 400 հազար ֆունտ արժողությամբ ոսկյա զարդեր:
The Daily Telegraph-ը նոյեմբերի 2-ին հայտնել է, որ Հաջիեւան գրավել է իրավապահների ուշադրությունը իր անսովոր շքեղ կենսակերպով։ Մասնավորապես, բանկիրի կինը հոկտեմբերին ավելի քան 16 միլիոն ֆունտ է ծախսել լոնդոնյան Harrods խանութում։
Բացի այդ, NCA աշխատակիցները առգրավել են մոտ 50 անուն թանկարժեք իրեր՝ գնված Christie's աճուրդային տնից։
Հաջիեւան հայտարարել է, որ իր հարստության աղբյուրը օրինական է եւ դիմել է դատարան։
Նշենք, որ Հաջիեւայի ամուսինը՝ Ջահանգիր Հաջիեւը 2016 թվականին Ադրբեջանում հեռակա կարգով դատապարտվել է 15 տարվա ազատազրկման խարդախության ու յուրացումների մեղադրանքով։ Նա Ադրբեջանի պետական բանկի նախագահն է եղել։