Անկրկնելի գեղեցկություն ունի. Վլադիմիր Սոլովյովի տպավորություններն Արցախից
Հայտնի ռուս հեռուստամեկնաբան Վլադիմիր Սոլովյովը «Вести.FM» ռադիոյի եթերում Սեմյոն Բաղդասարովին պատմել է Լեռնային Ղարաբաղ կատարած իր այցելության մասին:
«Ես եղել եմ Գանձասարում, ցնցող, անիրական գեղեցկություն է: Կառուցվել է 1238 թվականին: Դա էնպիսի մի տեղ է, ուժի տեղ: Ընդհանրապես Լեռնային Ղարաբաղն անկրկնելի գեղեցկություն ունի, Շվեյցարիայի հետ համեմատելու չի»,- ասել է Սոլովյովը:
Մի առիթով Վլադիմիր Սոլովյովն ասել էր, որ Արցախն այն վայրն է, որտեղ հայերը միշտ են ապրել: