Թուրքիայի իշխանությունները պաշտոնից ազատում են բոլոր քուրդ գյուղապետերին
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի իշխանությունները պաշտոնից ազատում են տասնյակ քուրդ գյուղապետերի, որոնց ղեկավարած համայնքներում քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունն անցած խորհրդարանական ընտրություններին ձայների բացարձակ մեծամասնություն է ստացել, գրում է demokrathaber.org կայքը:
Հայտնի է, որ օրերս աշխատանքից ազատվել են քրդաբնակ Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանի 31 գյուղական համայնքի ղեկավարներ. այդ գյուղերում ընտրությունների ժամանակ քրդամետ ԺԴԿ-ն ստացել է ձայների շուրջ 90 տոկոս և ավելին:
Աղբյուրը նշում է, որ ընդհանուր առմամբ Յուքսեքովայում գրանցված է 62 գյուղական համայնք, որից ուղիղ կեսի գյուղապետերը, փաստացի, մեկ օրում փոխվել են:
Որպես գյուղապետերին աշխատանքից ազատելու հիմնավոր պատճառ՝ նահանգապետարանում նշել են «ահաբեկչության հետ կապերն ու պաշտոնի հետ անհամատեղելի գործողությունները»՝ նկատի ունենալով Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման հետ հնարավոր կապերը: