Խոշոր հրդեհ Ստամբուլում. այրվում է միանգամից 3 գործարան (լուսանկարներ)
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Ստամբուլի եվրոպական հատվածում գտնվող Էսենյուրթ շրջանում խոշոր հրդեհ է բռնկվել գործարաններից մեկում: Կրակը հասել է նաև հարևան գործարաններին:
Ինչպես գրում է թուրքական «Սյոզջու» պարբերականը, Էսենյուրթ վարչական շրջանի ղեկավար Ալի Մուրադ Ալթընթեփեն հայտարարել է, որ հրդեհի հետևանքով զոհեր չկան:
Աղբյուրը նշում է, որ հրդեհը սկիզբ է առել ներկատախտակների գործարանում, ինչից հետո շատ արագ տարածվել է պլաստիկ շշերի ու տեքստիլի արտադրությամբ զբաղվող հարևան երկու գործարանների վրա:
Դեռևս չմարված հրդեհը տարածվել է շուրջ 4000 քմ տարածքի վրա, դրա մարման աշխատանքներին մասնակցում է 98 հրշեջ-մեքենա ու 180 հրշեջ-փրկարար: