Թուրքիայի խորհրդարանի նախագահ. «Ցեղասպանության մասին պնդումը ստոր պնդում է»
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի խորհրդարանի նախագահ Բինալի Յըլդըրըմը Կասում, Կովկաս համալսարանի 2018-2019 ուստարվա բացման միջոցառմանը հանդես է եկել ելույթով, որի ընթացքում Հայաստանի վերաբերյալ հայտարարություններ է արել:
Յըլդըրըմն իր ելույթում անդրադառնալով Հայոց ցեղապանության հարցին, կրկնել է թուրքական պաշտոնական թեզերը՝ հայտարարելով.
«Ցեղասպանության մասին պնդումը ստոր պնդում է: Առանց այդ էլ ցեղասպանթյուն, էթնիկ զտում և նմանատիպ բարբարոսություն արտահայտող այլ տերմիններ մեզ բնորոշ չեն: Նրանց նպատակը իրենց ամոթալի բծերը թուրք ազգին վերագրելն է: Նրանց այս պնդումներին մեր պատասխանը հստակ է: Պատմությունը պատմաբանների ուսումնասիրության ոլորտն է, դա կարևոր հարց է: Պատմության ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները պետք է պատմաբանները քննարկեն ու գնահատեն: Ասել ենք, որ, եթե ցանկանում են, բոլորի առջև կբացենք մեր արխիվները, ցանկացողը թող գա նայի: Եթե ցանկանում են, թող պատվիրակություն կազմեն մեր պատմաբանների, մասնագետների հետ համատեղ աշխատեն»:
Յըլդըրըմը հերթական անգամ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապել է ԼՂ հակամարտության հետ նշելով, որ եթե Հայաստանը մտադիր է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել ապա պետք է հրաժարվի Լեռնային Ղարաբաղից:
«Հայաստանը ժամանակ առ ժամանակ հայտարարում է՝ «Ես ցանկանում եմ Թուրքիայի հետ հարաբերություն հաստատել, մեր հարաբաերությունները զարգացնել»: Եթե իսկապես նման մտադրություն ունի, ուրեմն նախ և առաջ պետք է դուրս գա Լեռնային Ղարաբաղում իր բռնազավթած հողերից: Պետք է հնարավորություն ընձեռի օկուպացիայի զոհ դարձած մոտ 1 միլիոն ադրբեջանցու վերադառնալ իրենց հողերը: Հայաստանը Թուրքիայի վերաբերյալ իր պնդումներից պետք է հրաժարվի: Պետք է առանց որևէ պայմանի ընդունի իրողությունները»,-ասել է Թուրքիայի խորհրդարանի նախագահը:
Աղբյուր` Ermenihaber.am