Ինդիանապոլիսի կենդանաբանական այգում էգ առյուծը սպանել է արուին և իր երեք ձագերին
Ինդիանապոլիսի կենդանաբանական այգում Զուրի անունով 12-ամյա էգ առյուծը սպանել է 10-ամյա արու Նայեկին և իրենց երեք ձագերին։
Այս մասին գրում է BBC գործակալությունը։
Այգու աշխատակիցների խոսքերով՝ առյուծների ընտանիքն ապրել է իրենց վանդակում մոտ 8 տարի։ Բոլոր երեք առյուծները ծնվել էին 2015 թվականին։
Այժմ կենդանաբանական այգու տնօրինությունը մտադիր է մանրակրկիտ հետաքննություն անցկացնել, պարզելու համար, թե ինչը կարող էր լինել Զուրիի դաժանության պատճառը։
Facebook-ի օգտատերերը սկսել են Նայեկի լուսանկարները հրապարակել, որոնք մինչ այդ արել էին կենդանաբանական այգում։
Կենդանաբանական այգում ընդգծում են, որ մինչև այդ երբեք առյուծների այս զույգի մոտ ագրեսիա չեն նկատել։