ՀՀԿ-ն բոյկոտեց, ԸՕ փոփոխությունները չընդունվեցին
Ազգային ժողովի արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի փոփոխությունները չընդունվեցին: Օրինագծին կողմ քվեարկեց 56, դեմ 3 պատգամավոր, մինչդեռ անհրաժեշտ է 63 կողմ ձայն:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ քանի որ Ընտրական օրենսգիրքը» սահմանադրական օրենք է, ապա օրենսգրքի փոփոխությունները պետք է կատարվեն 63 կողմ ձայներով:
Նախքան քվեարկությունը, «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց, հավանաբար, որպեսզի հնարավորինս շատ պատգամավոր հասցնի գալ ու մասնակցել քվեարկությանը, սակայն դա էլ, ըստ էության, չօգնեց:
Նկատենք, որ ՀՀԿ խմբակցությունը առավոտից չի մասնակցում ԱԺ արտահերթ նիստին: Օրվա ընթացքում ՀՀԿ-ն հանդես եկավ հայտարարությամբ, նշելով, որ իրենք դեմ են Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծին:
Լուրեր Հայաստանից - NEWS.am