Նիկոլ Փաշինյանը հաղթեց Արամվիրում, Հրազդանում, Վաղարշապատում, բայց պարտվեց Կապանում
Կապանում, ըստ նախնական տեղեկությունների, քաղաքապետ է ընտրվել անկուսակցական Գեւորգ Փարսյանը, իսկ Նիկոլ Փաշինյանի պաշտպանած թեկնածուն՝ Նարեկ Բաբայանը պարտվել է:
Ընդգծենք, որ Կապանում մասնակցությունը եղել է մոտ 55 տոկոս:
Իսկ ահա Հրազդանում, Վաղարշապատում եւ Արմավիրում, որտեղ արձանագրվել է խայտառակ ցածր մասնակցություն, վստահ հաղթանակ են տարել Նիկոլ Փաշինյանի պաշտպանած թեկնածուները, որոնցից մեկը Սասուն Միքայելյանի 25-ամյա որդին է:
Top-News.am