Կանադայում աղջիկը 40 րոպեում 30 տուփ թխվածքաբլիթ է վաճառել մարիխուանայի համար հերթ կանգնած մարդկանց
Կանադայում 9-ամյա սկաուտ աղջնակը որոշել է օգտվել երկրում մարիխուանայի վաճառքի օրինականացման շուրջ ծագած իրարանցումից ու հասցրել է 30 տուփ թխվածքաբլիթ վաճառել թմրամիջոցի համար գոյացած հսկայական հերթում կանգնած մարդկանց, գրում է CBC-ն:
Փոքրիկ Էլինա Չայլդզն այսպիսով Էդմոնթոն քաղաքում վաստակել է 120 դոլար ընդամենը 40 րոպեում: Հայտնի է, որ գումարը կփոխանցվի սկաուտական Girl Guides կազմերպությանը:
Աղջիկն անկեղծացել է, որ ինքն էլ է զարմացել, թե ինչպես են հերթում կանգնած բազմաթիվ մարդիկ արագ սպառել թխվացքաբլիթերը:
«Անգամ մեքենաներով անցնող մարդիկ կանգնում էին, իջեցնում ապակիներն ու թխվածքաբլիթ խնդրում», - ասել է Էլինան:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ից Կանադայում ուժի մեջ է մտել մարիխուանայի՝ բժշկական նպատակներով վաճառքի օրինականացման մասին օրենքը: Երկրում սկսել են գործել վաճառքի կետերը, որտեղից մարդիկ կարող են ձեռք բերել այն: