Ահաբեկչություն Ղրիմի քոլեջում
Ղրիմի Կերչ քաղաքի քոլեջում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 13-ի, այդ մասին հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեից, գրում է ria.ru-ն:
Հաղորդվում է, որ զոհերը քոլեջի սաներն ու դասավանդողներն են:
Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը հայտարարել է, որ ահաբեկչության հետ կապված՝ Կերչում եռօրյա սուգ կհայտարարվի:
ՌԴ Քննչական կոմիտեն Կերչի քոլեջում տեղի ունեցած պայթյունն ահաբեկչություն է որակել:
Կրթական հաստատությունը տեղակայված է Վոյկովի փողոցում: Դեպքի վայրում աշխատում են շտապ բուժօգնության բրիգադներ, արտակարգ իրավիճակների ծառայության ու Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները: