Իրանցի հետախույզները երկու քուրդ անջատողականների են ոչնչացրել
Իրանական հատուկ ծառայությունների ներկայացուցիչները Իրանի արեւմուտքում գտնվող Կերմանշահ քաղաքում ոչնչացրել են երկու քուրդ անջատողականների՝ տեղեկացնում է Associated Press-ը՝ վկայակոչելով Fars-ին։
Երկրի հետախուզական նախարարությունը հայտնել է, որ այդ երկուսի հետ միասին «անջատողական խումբ է ոչնչացվել»։
Նախարարությունում նաեւ նշել են, որ անջատողականների տներում զինամթերք եւ փաստաթղթեր են գտնվել, որոնք վկայում են այն մասին, որ գրոհայիններին աջակցել են մի քանի արաբական երկրներ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Ավելի վաղ Իրանն ԱՄԷ-ին եւ Սաուդյան Արաբիային մեղադրել էր անջատողականներին աջակցելու եւ Իրանում քաոս հրահրելու մեջ։
Իրանը հայտարարել է, որ զինված քրդական խմբավորումները անվտանգ ապաստան են գտել Իրաքյան Քուրդիստանի տարածքում
Հիշեցնենք, որ հուլիսին Իրաքի սահմանին ավելի քան 10 իրանցի սահմանապահներ էին զոհվել՝ զինված անհայտ անձանց հարձակման հետեւանքով։
Լուրեր Հայաստանից - NEWS.am