Կանադայի վարչապետը Երեւանում է
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ժամանել է Հայաստան։ Թրյուդոյի այցը Երեւան պաշտոնական է։
Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր, Ջասթին Թրյուդոն կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովին։ Այցի շրջանակներում ծրագրված է նրա դեմառդեմ զրույցը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպես նաեւ՝ ընդլայնված կազմով հանդիպումներ։ Հանդիպումներ կկայանան նաեւ նախագահ Արմեն Սարգսյանի, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի հետ։
Թրյուդոն կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդ։ Կանադայի վարչապետի պատվին Նիկոլ Փաշինյանը պաշտոնական ընթրիք կտա։
Թրյուդոյի այցը կավարտվի հոկտեմբերի 13-ին։