Թուրքիայում քուրդ պաշտոնյան դատապարտվել է 9 տարվա ազատազրկման
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Դիարբեքիրի նահանգի Խուլբ շրջանի (պատմական Սասունի արևմտյան հատվածը) ազգությամբ քուրդ համաղեկավար Սադիյե Սյուեր Բարանը դատապարտվել է 9 տարի, 2 ամիս ժամկետով ազատազրկման՝ «ահաբեկչական խմբավորման անդամ հանդիսանալու» մեղադրանքով:
Ինչպես գրում է թուրքական «Էվրենսել» պարբերականը, Բարանը մեղավոր է ճանաչվել Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման անդամ լինելու ու խմբավորման օգտին ահաբեկչամետ քարոզչությամբ զբաղվելու համար:
Քուրդ քաղաքական գործիչը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը և պահանջել է իր ազատ արձակումը: Բարանը շեշտել է, որ իշխանությունները ցանկանում են նման ճնշումների միջոցով հեռացնել իրեն քաղաքականությունից, մինչդեռ նա փախչել չի պատրաստվում:
Հիշեցնենք, որ ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան (Արևմտյան Հայաստանի զգալի մասը), Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն:
Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը:
Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը: