Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հարավ-արևմուտքում երկրաշարժ է գրանցվել, դրա ուժգնությունը կազմել է 3.4 մագնիտուդ, այս մասին տեղեկացնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը՝ EMSC-ն:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մուղլա նահանգից 20 կմ հեռավորության վրա, դրա օջախը գտնվել է 48 կմ խորության վրա:
Վայրկյանների տարբերությամբ ցնցումները զգացվել են նաև Իզմիր նահանգում՝ նահանգի նույնանուն կենտրոն Իզմիր քաղաքից 189 կմ հարավ-արևելք: Ցնցումների օջախը գտնվել է 2 կմ խորության վրա:
Ավերածությունների ու տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: