Ուկրաինայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի ավիացիոն զորավարժությունները
Ուկրաինայի տարածքում մեկնարկել են «Մաքուր երկինք-2018» (Clear Sky - 2018) բազմազգ ավիացիոն զորավարժությունները: Այդ մասին հայտնում է gazeta.ru-ն՝ երկրի ՊՆ-ին հղումով:
Ինչպես նշվում է՝ ՆԱՏՕ-ի զորավարժանքներն անցկացվելու են հոկտեմբերի 8-19-ը՝ Խմելնիցկու և Վիննիցայի մարզերում:
Դրանց կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ երկրները, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Նիդեռլանդները, Էստոնիան, Բելգիան ու Ռումինիան: