Ինչ եղավ, երբ կապիկին վստահեցին ավտոբուսի ղեկը (Տեսանյութ)
Հնդկաստանում ավտոբուսի վարորդին աշխատանքից հեռացրել են կապիկին ղեկին նստեցնելու համար: Այս մասին հաղորդում է Channel News Asia-ն:
Միջադեպը տեղի է ունեցել Դավանգերե քաղաքում: 36-ամյա վարորդը՝ Մ. Փրաքաշը հանուն կատակի գուլման ցեղատեսակի կապիկի ղեկին է նստեցրել, իսկ ուղևորներից մեկը տեսագրել է: Համացանցում տարածված տեսագրությունը տեսել են նաև վարորդի ղեկավարները և որոշել հեռացնել աշխատանքից տղամարդուն:
«Վարորդ Մ. Փրաքաշը հեռացված է աշխատանքից, քանի որ թույլ է տվել կապիկին նստել ղեկին և պահել այն: Ուղևորների անվտանգությունն առաջնային է, և վարորդն այդպիսի ռիսկի դիմելու իրավունք չունի»,-հայտարարել է ավտոբուսային ընկերության ներկայացուցիչը: Նա նշել է, որ հետաքննությունը դեռ ավարտված չէ:
Նշվում է, որ այդ պահին ավտոբուսում շուրջ 30 ուղևոր կար, նրանցից ոչ ոք Փրաքաշից չի բողոքել: Գուլմանին իր հետ ավտոբուս է բարձրացրել ուղևորներից մեկը, նա ղեկին է եղել շուրջ տասը րոպե: