Վլադիմիր Պուտինը 66 տարեկան է. համեմատում ենք տարիքը ցարերի, կայսրերի եւ գլխավոր քարտուղարների հետ (Աղյուսակ)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դարձավ 66 տարեկան: ՌԴ նախագահն արդեն կենսաթոշակային տարիքի է:
«Մեծ քսանյակի» առաջնորդների շարքում Պուտինն ամենատարեցներից է (Տես երկրորդ աղյուսակը): Նրանից տարիքով մեծ են Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին (68 տարեկան), ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը (72), Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերը (78) եւ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդուլ Ազիզ ալ Սաուդը (82):
Իր առաջին նախագահական ժամկետի սկզբում նա 47 տարեկան էր եւ ամենաերիտասարդներից մեկն էր:
Համեմատենք Պուտինի տարիքը Ռուսաստանի նախկին առաջնորդների հետ
Աղյուսակի յոթ առաջնորդներից, որոնք այս ցուցանիշով գերազանցում են Պուտինին, կառավարել են մինչեւ կյանքի վերջ: Բացառություն են կազմում միայն Նիկիտա Խրուշչովը եւ Բորիս Ելցինը:
Իր ներկա նախագահական ժամկետի վերջում Պուտինը ետ կմնա միայն Ստալինից, Բրեժնեւից եւ Չեռնենկոյից: