Կառավարման վերին օղակներում բարձր որակներ ունեցող մարդկանց հաստատման խնդիր
Օրինակ ես անկեղծ չհասկացա թե ասենք Գյուղ նախարար Արթուր Խաչատրյանի հրաժարականով կամ հետ կանչումով կամ ազատումով ինչպես չեզոքացավ «հակահեղափոխականության» վտանգը Հայաստանում:
Հիմա Հայաստանում ոչ այնքան հեղափոխական հակահեղափոխական խնդիր կա ինչքան կառավարման վերին օղակներում մարդկային և մասնագիտական բարձր որակներ ունեցող մարդկանց հաստատման խնդիր:Արթուրին ես ճանաչում եմ շատ վաղուց ու ինքը լիովին համապատասխանում էր այդ որակներին ու դա միայն իմ սուբյեկտիվ կարծիքը չի:
Կամ ասենք Արծվիկ Մինասյանը, որը աչքիս լույսը չի ու ժամանակին ֆեյսով իրեն քննադատել եմ Ամուլսարի հարցով «բլթոցներ» թույլ տալու համար, բայց Ամուլսարի հարցով ավելի մեծ «բլթոցներ» թույլ տվեց «հեղափոխական» փոխվարչապետ Ավինյանը: Էն «հեղափոխական» Բնապահպանության ներկայիս նախարարի մասին էլ չասեմ:
Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից