Թրամփը Սաուդյան Արաբիային հիշեցրել է, թե ով ով է
Սաուդյան Արաբիայի թագավորն առանց ԱՄՆ ռազմական աջակցության «երկու շաբաթ էլ չէր դիմանա»: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է AP-ն:
«Ես թագավոր Սալմանին սիրում եմ, բայց նրան ասացի. «Մենք պաշտպանում ենք ձեզ: Հնարավոր է՝ դուք առանց մեզ երկու շաբաթ էլ չեք դիմանա: Դուք պետք է վճարեք ձեր պաշտպանության համար»»,- հայտարարել է Թրամփը՝ չհստակեցնելով, թե երբ է խոսել թագավորի հետ:
Թրամփի եւ թագավոր Սալմանի վերջին հեռախոսազրույցը տեղի է ունեցել անցած հանգստյան օրերին:
Լուրեր Հայաստանից - NEWS.am