Ինչպե՞ս սնվել՝ ընկճախտից խուսափելու համար. գիտնականներ
Մրգերով ու բանջարեղենով, ընկուզեղենով և ձկնեղենով հարուստ Միջերկրածովյան դիետան նվազեցնում է ընկճախտի զարգացման հավանականությունը: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով մասնագետներին:
Պարզվել է, որ այս դիետան 33 տոկոսով նվազեցրել է ընկճախտի հավանականությունը: Ըստ գիտնականների՝ պատճառն այն է, որ շատ մարդկանց սննդակարգում շատ են բորբոքում առաջացնող նյութերը: Դրանք կարելի է գտնել, օրինակ, վերամշակված մսամթերքներում, ալկոհոլում, որոնք կարող են ընկճախտ առաջացնել:
Իսկ բորբոքային սննդակարգը և համակարգային բորբոքումը կարող են հոգեկան շեղման պատճառ դառնալ: