ԱՄՆ արագ վիզայի համար ռուսներին խորհուրդ են տալիս դիմել Երևանում ԱՄՆ դեսպանատուն
Տուրօպերատորների ասոցիացիայի փորձագետները նշել են, թե մոտակա որ երկրներում կարող են ռուսները ԱՄՆ արագ վիզա ստանալ։
Պարզվել է, որ վիզայի սպասման ամենաարագ ժամկետը Հայաստանում է՝ մեկ ամսից քիչ ավել։ Տուրօպերատորների տվյալներով՝ Երևանում հիմա հարցազրույցի ազատ օրեր կան հոկտեմբերի համար։
Վիզա կարելի է ստանալ նաև Մերձբալթյան երկրներում և Ֆինլանդիայում, որտեղ սպասման ժամկետը երեքից չորս ամիս է կազմում։ Իսկ օրինակ Ղազախստանում չորսից վեց ամիս պետք է սպասել։
Ինչպես մանրամասնել են փորձագետները՝ Մոսկվայում ԱՄՆ վիզա ստանալն առաջվա պես բարդ է, սակայն հիմա, Մոսկվայի հյուպատոսարանում, հոկտեմբերին վիզա ստանալու համար գրանցվելու մի քանի ազատ օր է հայտնվել։