Բաքու թռչող օդանավի ուղևորը սպառնացել է պայթեցնել օդանավը՝ իրեն բիզնես դասում չնստեցնելու համար
Նովոսիբիրսկ-Բաքու չվերթի ուղևորներից մեկը սպառնացել է պայթեցնել օդանավը՝ իրեն բիզնես դասում չնստեցնելու համար, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ ՌԴ ՆԳՆ-ին հղումով:
Հարուցվել է քրեական գործ՝ ահաբեկչության մասին կեղծ հաղորդագրության հոդվածով:
Նովոսիբիրսկի «Տոլմաչովո» օդանավակայանի ոստիկանական հերթապահ մաս տեղեկություն է ստացվել այն մասին, որ ուղևորներից մեկը հայտնել է պայթյունի սպառնալիքի մասին:
Օդանավ ժամանած ոստիկանները պարզել են, որ Կրասնոյարսկի 51-ամյա բնակիչը պահանջել է օդանավի անձնակազմից իրեն էկոնոմ դասի փոխարեն բիզնես դասում նստեցնել: Անձնակազմը մերժել է, ինչից հետո տղամարդը հայտնել է իր մոտ ռումբի առկայության մասին ու սպառնացել պայթեցնել օդանավը:
Ուղևորները տարհանվել են, օդանավը, ուղևորներն ու նրանց ուղեբեռը՝ ևս մեկ անգամ ստուգվել: Պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել, ինչից հետո օդանավը մեկնել է Բաքու: