Տեսախցիկը ֆիքսել է Քուվեյթում ահեղ ավազամրրիկի «գրոհը» (տեսանյութ)
Քուվեյթի հյուսիսային հատվածը պատուհասել է ուժեղ ավազամրրիկը, որը եկել է Իրաքից ու լուրջ անհանգստություն պատճառել սահմանային հատվածի բնակիչներին:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, Քուվեյթի իշխանություններն ահազանգել են, որ որոշ հատվածներում տեսանելիությունն այնքան ցածր է, որ բնակիչներին խորհուրդ չի տրվում տնից դուրս գալ կամ մեքենայի ղեկին նստել: