Իսպանիան որոշել է Սաուդյան Արաբիային 400 լազերային ռումբ վաճառել
Իսպանիան այնուամենայնիվ որոշել է Սաուդյան Արաբիային լազերային ցուցումներով 400 ռումբ վաճառել՝ հայտարարել է երկրի ԱԳ նախարար Ժոզեպ Բորելն այն բանից հետո, երբ գործարքը դադարեցվել էր Եմենում տեղի ունեցող պատերազմին Սաուդյան Արաբիայի հնարավոր մասնակցության մտավախության պատճառով՝ հայտնում է Reuters-ը։
Այն հարցին, թե ինչ երաշխիքներ կան, որ այդ ռումբերը չեն օգտագործվի Եմենի բնակչության դեմ, Բորելը պատասխանել է, որ դրանք մեծ ճշգրտությամբ ռումբեր են, եւ դժվար կատարվեն այնպիսի ռմբակոծություններ, ինչպիսիք միշտ դատապարտվել են երկու երկրների կողմից։