1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 24 ապրիլի 2019թ., 00:00
«Սպայկան» մթերումներ անելու է Ռուսաստանի էլիտայում կա խնդիր այն ամենի հետ, ինչ տեղի է ունեցել Հայաստանում․ Նիկոլ Փաշինյան Որքանո՞վ են ավելացել ԶՈՒ գլխավոր շտաբի պետի դրամական միջոցները Լարվել են Փաշինյանի եւ Ծառուկյանի հարաբերությունները. ԲՀԿ առաջնորդը լուրջ մտավախություն ունի «Ես տարա հռչակագիրը նախագահին». Ինչպես է Ռեյգանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը ԼՂ կարգավորման գործընթացի վերաբերյալ ԵՄ դիրքորոշումը հստակ արտահայտված է Թրամփը The New York Times-ից պահանջել է ծնկաչոք ներողություն խնդրել իրենից «Այլևս չենք հանդուրժի, որ Ամերիկան մեզ խրատներ տա». Լավրով Փաշինյանը Զելենսկիին խորհուրդներ է տվել Պուտինի հետ շփվելու վերաբերյալ Անկարան հայտարարում է, որ Վաշինգտոնը «անցնում է թույլատրելիի սահմանը» Պուտինն ու Ալիեւը կհանդիպեն Պեկինում Բելառուսը հույս ունի ռուսական նավթին այլընտրանք գտնել Հայերի ճնշող մեծամասնությունը չի ողջունում Երեւանում Թուրքիայի դրոշի այրելը Հայաստանի ԶՈւ հրետանային զորավարժություններ «Գրադ» համակարգերի մասնակցությամբ Սեդրակ Քոչարյանը՝ ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով Վանեցյանի վրա ապացուցման բեռ դրվեց Կարծիք. Որոշ ֆուտբոլիստներ, այդ թվում Դիբալան, տառապում են` խաղալով Ռոնալդուի հետ Ռուսական դատարանը բավարարել է Միհրան Պողոսյանին 40 օրով կալանավորելու միջնորդությունը Grenke Сhess Сlassic․ Արոնյանը 38 քայլում հաղթեց Սվիդլերին Սերժ Սարգսյանն իր հրաժարականի որոշումը կայացրել էր մինչեւ Կարապետյանի հանդիպումը. Աշոտյանի պատասխանը՝ Միրզոյանին Եթե նույնիսկ պարզվեր Փաշինյանի վարորդի մորաքրոջ տղան է, դրա մեջ էլ վատ բան չկա. Դավիթ Անանյան Արթնացավ 27 տարի կոմայի մեջ գտնվելուց հետո ԱԱԾ–ն անսպասելի խուզարկություններ է կատարել կալանավայրում. մտել են «Զոն նայողի»–ի խուց Փարիզում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել Դոնալդ Թրամփը դժգոհ է տնտեսության աճը չնկատող լրատվամիջոցներից «Ռուսական օղին վերջ դրեց Պորոշենկոյի նախագահությանը». Haaretz-ը՝ Ուկրաինայի ընտրությունների մասին Ալժիրում ամենահարուստ գործարարը կալանվել է Ոստիկանությունը պարտավորվել է քրեական գործ հարուցել Ամուլսարի ճանապարհները շրջափակած ցուցարարների նկատմամբ. «Լիդիան» Պորոշենկոն չի բացառել հաջորդ նախագահական ընտրություններին իր մասնակցությունը Խախտվել է Մհեր Դերձյանի անմեղության կանխավարկածը. փաստաբան Նախագահն ստորագրել է վարչապետի «հակահեղափոխական» որակած օրենքը Անսանձ քամին մերկացրել է 54-ամյա Բելուչիի սլացիկ ոտքերը (լուսանկարներ) «Սանիթեքը» սպառնում է դիմել միջազգային արբիտրա՞ժ. Ըստ Մարությանի՝ «լավ կանի դրա փոխարեն քաղաքը մաքրի» Իրազեկում՝ պարտադիր զինծառայությունից խուսափած անձանց քրեական պատասխանատվությունից ազատելու կարգի մասին Փհենյանը պաշտոնապես հաստատում է Վլադիմիր Պուտին-Կիմ Չոն Ուն առաջիկա հանդիպման մասին տեղեկությունը Ռուսաստանի իրավապահներին են ներկայացվել Միհրան Պողոսյանի արտահանձնման համար անհրաժեշտ փաստաթղթերը Իրանի խորհրդարանը կառավարությանը հանձնարարում է հակազդել ԱՄՆ գործողություններին Ոստիկանությունը պարտավորվել է քրեական գործ հարուցել Ամուլսարի ճանապարհները շրջափակած ցուցարարների նկատմամբ Ուկրաինացի դատավորը հայց է ներկայացրել Պորոշենկոյի դեմ Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Վանեցյանի գործով ապացուցման բեռը դրվեց պատասխանող կողմի վրա Ապրիլի 24-ին «Սանիթեքը» կաշխատի 24-ժամյա ռեժիմով Ինչու խորհուրդ չի տրվում սմարթֆոնը մինչև 100% լիցքավորել ԻՊ-ն պատասխատավություն է ստանձնել Շրի Լանկայում պայթյունների համար Ադրբեջանի և ԵՄ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին նոր համաձայնագրում Արցախին վերաբերող կետ կա Չեխիայի պատգամավորների պալատը վավերացրել է ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ համաձայնագիրը «Իմ քայլի» փակ նիստում քննարկվել է քննիչ հանձնաժողովներ ստեղծելու հարցը․ Լիլիթ Մակունց Ինդոնեզիայում ընտրություններից հետո ձայների վերահաշվարկի ժամանակ ավելի քան 50 մարդ է մահացել «Միշտ երազել եմ այս դժվար օրն այստեղ լինել». Գոհար Ավետիսյանը Երեւանում է Գարիկ Մարտիրոսյանը դեռ 1997-ի՞ն գիտեր, որ Զելենսկին նախագահ է դառնալու Նազարբաեւը չի կարողացել զսպել արցունքները Nur Otan-ի համագումարի ավարտին Ընթանում է Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով դատական նիստը (ուղիղ) Ադրբեջանի և ԵՄ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին նոր համաձայնագիրը կստորագրվի մայիսի 13-ին, դրանում Արցախին վերաբերող կետ կա Հայաստանի ԱԳՆ-ն համառորեն լռում է Ադրբեջանում դաժանաբար ծեծել են լրագրողուհու Մարսի առաջին բնակիչները կարող են նախընտրել սոցիալիզմը Դավաճանե՞լ է, թե ոչ. ինչ է կատարվում «Иванушки Int.»-ի անդամի ընտանիքում «Սա պարզապես խայտառակություն է». Երեւանի ավագանու նիստում ընդմիջումից հետո քվորում չկար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է միջազգային համաժողովին ՀՀ քաղաքացին պարտավոր չէ երեք օտար լեզու իմանալ Մի պաշտոնյա էլ լուռ հեռացավ ՔԿ պարզաբանումը՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի փորձաքննության վերաբերյալ Թուրքիայի արտգործնախարար. «ԱՄՆ-ն արդեն չափն անցնում է» Ստամբուլում քառահարկ շենք է փլուզվել Քաղաքապետարանը մոտ օրերս կգործարկի «Ակտիվ քաղաքացի» օնլայն հարթակը, որի միջոցով հնարավոր կլինի հանրաքվեներ անցկացնել. Հայկ Մարության Մոտոցիկլետիստը տեսանկարել է 15-մետրանոց ժայռից իր անկումը (տեսանյութ) Փարիզի մարոնիտյան տաճարում անցկացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ժամերգություն Սավչենկոն վերադարձել է Գերագույն ռադա Ֆլորիդայի ափերին 725 կիլոգրամանոց սպիտակ շնաձուկ են գտել Երևանի քաղաքապետարանի ամբողջ անձնակազմը կստանա եռամսյակային պարգևավճարներ Բելառուսը դադարեցրել է ռուսական նավթամթերքի արտահանումը Սերժ Սարգսյանի կառավարության ժամանակ գյուղացին գոնե պարարտանյութ, դիզվառելիք, կամ այլ տեսակի օժանդակություն ստանում էր, հիմա դա էլ չկա Դզվել ես էլի, դե վերջացրեք, կխոսենք. Հայկ Մարությանի եւ ընդդիմադիրների ջրերը մի առվով չեն հոսում (տեսանյութ) Հայտնի է Մանվել Գրիգորյանի եւ Նազիկ Ամիրյանի գործով առաջին դատական նիստի օրը Ի՞նչ է հայտարարագրել Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը Ապե՛ր, հլը դուրս արի. միջադեպ «Իմ քայլի» եւ «ԲՀԿ»-ի ավագանու անդամների միջեւ (տեսանյութեր) Amazon-ում հիմա կարելի է վճարել կրիպտոարժույթով Ինչի վրա է ծախսվելու Փաշինյանի կաբինետի վերանորոգմանը հատկացված 63 մլն 400 հազար դրամը Գիտնականները Գրենլանդիայում սառույցների հալքի տեմպերի աճ են գրանցել Բա մենք ձեր հանդեպ տե՞նց ենք. «Իմ քայլի» քայլը վրդովեցրեց մյուսներին (տեսանյութ) Այսօր և վաղը տեղումներ են սպասվում, առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-12 աստիճանով «Հեղափոխությունը միշտ զոհաբերություն է պահանջում. այդ զոհն այսօր Ռոբերտ Քոչարյանն է». ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմի անդամ
Հարցում

Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ժողովրդավարական բարեփոխումների գործում. ՄԱԿ-ի հանձնակատարը՝ Զոհրաբ Մնացականյանին

Սեպտեմբերի 13-ին աշխատանքային այցով Ժնեւ ժամանած ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների նորանշանակ գերագույն հանձնակատար Միշել Բաչելետին:

ԱԳՆ-ից հայտնում են, որ շնորհավորելով պատասխանատու պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ ՀՀ ԱԳ նախարարը հաջողություն մաղթեց գերագույն հանձնակատարին եւ հույս հայտնեց, որ վերջինս իր պաշտոնավարման ընթացքում նշանակալի ներդրում կունենա մարդու իրավունքների պաշտպանության օրակարգի առաջմղման հարցում:

Կողմերը բարձր գնահատեցին Հայաստանի եւ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակի միջեւ առկա սերտ համագործակցությունը՝ ընդգծելով այն առավել ընդլայնելու երկկողմ պատրաստակամությունը: Երկուստեք կարեւորվեց Հայաստանի կողմից Համընդհանուր պարբերական դիտարկման շրջանակներում միջանկյալ կամավոր երկրորդ զեկույցի ներկայացումը:

Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը՝ նախարար Մնացականյանը նշեց, որ ժողովրդի օժտած մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներն ուղղված են մեր երկրում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ամրապնդմանը, օրենքի առջեւ հավասարության, անկողմնակալ եւ արդյունավետ արդարադատության ապահովմանը, կոռուպցիայի դեմ պայքարին:

Միշել Բաչելետը նշեց, որ Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական գործընթացները գտնվել են Գրասենյակի ուշադրության կենտրոնում եւ գոհունակություն հայտնեց դրանց խաղաղ բնույթի կապակցությամբ: Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը պատրաստակամություն հայտնեց աջակցել Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում:

Զրուցակիցներն անդրադարձան ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին՝ բարձր գնահատելով այդ գործընթացում Հայաստանի ունեցած զգալի ներդրումը:

Անդրադառնալով կանանց իրավունքների պաշտպանության հարցերին՝ նախարար Մնացականյանը նշեց, որ ավարտին են հասցվել ՄԱԿ ԱԽ 1325 բանաձեւի հիման վրա ազգային զեկույցի մշակման աշխատանքները:

Նախարար Մնացականյանը գերագույն հանձնակատար Բաչելետին ներկայացրեց դեկտեմբերի 9-ին Երեւանում կազմակերպվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 3-րդ գլոբալ ֆորումի նախապատրաստական աշխատանքները՝ նշելով, որ Հայաստանը հետեւողական ջանքեր է գործադրելու այս ֆորումը ցեղասպանության կանխարգելման եւս մեկ հարթակի վերածելու ուղղությամբ:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին՝ նախարար Մնացականյանը վերահաստատեց բացառապես խաղաղ կարգավորման Հայաստանի հանձնառությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Նա շեշտեց, որ Արցախը միացել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հիմնարար փաստաթղթերին, վավերացրել եւ իրականացնում է դրանք: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ մարդու իրավունքները համընդհանուր են, եւ դրանց պաշտպանության շուրջ համագործակցությունն էլ պետք է համընդհանուր լինի՝ առանց որեւէ բացառության, հատկապես նրանց համար, ովքեր հետեւողականորեն ապացուցել են դրանց իրենց հավատարմությունը:

website by Sargssyan