Կարո Փայլանը դատապարտել է Հայաստան այցելած քաղաքապետի ազատազրկման որոշումը
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը գրառում կատարել Վանի նախկին քաղաքապետ Բեքիրի Քայայի նկատմամբ 8 տարի 9 ամիս ազատազրման որոշման հետ կապված։
Կարո Փայլանը Twitter-ի իր էջում գրել է․ «Իրավական պետությունից հեռացանք, սակայն իսլամական կանոններով պետություն էլ չենք։ Նույնիսկ ցեղային պետություններում նման դատական որոշումներ չեն լինում։ Խղճում եմ ձեզ»։
Նշենք, որ թուրքական դատարանը «ահաբեկչական կառույցի անդամ լինելու» մեղադրանքով 8 տարի 9 ամսվա ազատազրկման է դատապարտել Վանի արդեն նախկին քաղաքապետ Բեքիր Քայային։