Ես օլիգարխ չեմ, թիկնապահ էլ չունեմ. Սամվել Ալեքսանյան (Տեսանյութ)
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը վստահեցնում է, որ ինքը թիկնազոր չունի, հետեւաբար վարչապետի հայտարարությունն իրեն չի վերաբերում։
«Ես թիկնապահ չունեմ, օլիգարխ էլ չեմ, ոչ էլ զենք ունեմ»,- այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Սամվել Ալեքսանյանը։