Իրանում 2 մարդ է ձերբակալվել շեքսպիրյան բեմադրության պատճառով (տեսանյութ)
Այս թեմայով
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
- Իրանի դեսպանը՝ Սյունիքում ռազմական ներկայություն ունենալու մասին
- Իրանի ռազմական ներկայությունը ծովում մեծանում է
- Էսլամի. Իսրայելը կանգնած է Արևմտյան Ասիայի հակամարտությունների մեծ մասի հետևում
Իրանում ձերբակալվել են թատրոնի երկու աշխատակիցներ, որոնք բեմադրել են Ուիլյամ Շեքսպիրի ամենահայտնի պիեսներից մեկը՝ «Միջամառային գիշերվա երազ»-ը:
Ինչպես հայտնում է The Guardian-ը, խոսքը բեմադրության ռեժիսոր Մարիամ Քազեմիի ու թատրոնի մենեջեր Սաիդ Ասադիի մասին է:
Իրանի մշակույթի նախարարության ներկայացուցիչ Շահրամ Քարամիի խոսքով՝ մշակութային գործիչները ձերբակալվել են սեպտեմբերի 9-ին, երբ հեռուստացույցով ցուցադրվել է բեմադրության վերաբերյալ տեսանյութ:
Բրիտանական աղբյուրը մանրամասնում է, որ կարճ տեսահոլովակում կին և տղամարդ դերասանները պարում են, ինչն իսլամական պետությունում գործող խիստ օրենքների համաձայն արգելված է:
Հայտնի է, որ նախքան ձերբակալումը պիեսը 7 օր բեմադրվել է:
Ավելի ուշ մշակութային գործիչներն ազատ են արձակվել 24.000-ական դոլար գրավի դիմաց: