Հայաստան այցելած Վանի քաղաքապետը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքական դատարանը Վանի նախկին քաղաքապետի եւ մի շարք քուրդ գործիչներ դատապարտել է 6-ից 9 տարվա ազատազրկման։
Թուրքական Ahvalnews-ի փոխանցմամբ՝ Վանի նախկին քաղաքապետ Բեքիր Քայայի դատապաշտպանները պահանջել են արդարացնել իրենց պաշտպանյալին, սակայն դատարանը նրան 8 տարի եւ 9 ամիս ազատազրկան է դատապարտել։ Քանի որ քաղաքապետը ստորագրությամբ ազատ է արձակված, նրա արագ հայտնաբերելու եւ կալանավորելու որոշումը լրացուցիչ է կայացվել։
Նախկին քաղաքապետը մեղադրվում է «ահաբեկչական կառույցի անդամ լինելու» մեջ։
Նշենք, որ մի քանի տարի առաջ Վանի քաղաքապետ եղած ժամանակ Բեքիր Քայան այցելել է Հայաստան: