Ռուս զինծառայողի արկածները Գյումրու հարսանյաց սրահում
Այս թեմայով
- Կրակոցներ՝ Երևանում, «ռազբորկայի» մասնակիցների թիվն անցնում է 20-ից. Կրակել են «Կալաշնիկովից», «Մակարովից». Կա վիրավոր
- Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
- Դանակահարություն՝ Երևանում․ անչափահասները տեղափոխվել են հիվանդանոց
- Հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխել դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին
Shamshyan.com-ի տեղեկացմամբ, երեկ ժամը 01․40-ի սահմաններում արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումրու Շիրակացի փողոցի վրա գտնվող «Դվին» հարսանյաց սրահում։
Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Գյումրիի պահպանության վայրում տագնապ է միացել վերոհիշյալ հարսանյաց սրահից, «Մուշ» բաժնի ոստիկանները, մեկնելով դեպքի վայր, այնտեղ հայտնաբերել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 26-ամյա քաղաքացի, 102-րդ ռազմաբազայում որպես ջոկի հրամանատար աշխատող Վասիլի Իչետովկինին, որը հասցրել էր վնասել հարսանյաց սրահի ողջ գույքը՝ դռան ապակիները ծաղկամանները, օդորակիչը և այլն։
ՇՄ ոստիկանության «Մուշ» բաժնում նյութեր են նախապատրաստվում, սթափության փորձաքննություն է անցկացվել, պարզվել է, որ ռուս զինծառայողը գտնվում է ոչ սթափ վիճակում։ Նրան, ըստ դատախազի, դեռ չեն հարցաքննել ոչ սթափ լինելու պատճառով։ Նա հարսանյաց սրահ մուտք է գործել պատուհանի ապակին կոտրելու եղանակով ու վնասել է գույքը։