Թուրք լրագրողը ստիպված կլինի բացատրություն տալ դատարանին «Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք» գրությամբ պաստառի համար
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրք լրագրող Սիբել Հյուրթաշը, որն իր մի շարք հրապարակումներում ու հոդվածներում երկրի իշխանություններին քննադատելու համար ձերբակալվել էր այս տարվա հունվարին, դատարանում ստիպված կլինի նաև բացատրություն տալ պոլսահայ լրագրող և մտավորական Հրանտ Դինքի հիշատակի միջոցառումներին «Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք» գրությամբ պաստառն օգտագործելու համար։
Ինչպես փոխանցում է «Ակօս»-ը, լրագրողն Անկարայում կայացած հիշատակի միջոցառման ժամանակ պաստառը տվել է 1-ամյա որդու ձեռքը, այդ ընթացում արված լուսանկարը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում և տեղ գտել լրագրողի դեմ հարուցված դատական գործի մեղադրանքում։
Հայտնի է, որ մի շարք քննադատական հրապարակախոսությունների համար Հյուրթաշին ու իր գործընկեր Հայրի Դեմիրին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչամետ քարոզչություն իրականացնելու, ժողովրդին ատելության դրդելու մասին հոդվածներով։ Նրանց սպառնում է նվազագույնը 10 տարվա ազատազրկում։