Մենք սայթաքածներին չենք խփելու. Արտակ Զեյնալյանը՝ Հայկ Մարությանի հայտարարությունների մասին
Հայկ Մարությանն ընդունել է, որ սայթաքել է, եւ կարծում եմ, որ պետք է դադարեցնեն նրան քննադատել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին ասաց «Լույս» դաշինքի Երեւանի ավագանու ընտրություններին ցուցակի գլխավորող Արտակ Զեյնալյանը։
«Յուրաքանչյուրը կարող է սայթաքել։ Եվ մենք սայթաքածներին չենք խփելու։ Նա մեր ընկերն է, մեր բարեկամն է։ Տարիքի եւ փորձի հետ միասին նաեւ կշտկվեն դրանք»,- ասաց Զեյնալյանը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի ավագանու ընտրություններին «Իմ քայլը» դաշինքից Երեւանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Հայկ Մարությանը ընտրությունների ֆինանսավորումն ապահովելու համար կազմակերպված դրամահավաք-երեկոյի ընթացքում ասել է. «Այսօր Հայաստանում իրավիճակը շատ պարզ է. կան սպիտակ ուժեր եւ կան սեւ ուժեր, վերջ։ Ես ուզում եմ պաշտոնական հայտարարել, չնայած գիտեք, բայց պետք է ասեմ, այո՛, մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք հաջողություն ունենանք, ես կարող եմ ասել, որ սեւ ուժերն են։ Որովհետեւ մենք եւ մեր հաջողությունը Հայաստանի հաջողությունն է։ Ոչ ոք մեզանից անձնական շահեր, անձնական ինչ-որ ամբիցիաներ չունի»:
Մարությանը նաեւ նշել էր, որ իրենք դրամահավաքն անցկացնում են իրենց քաղաքական պայքարը շարունակելու համար, եւ ավագանու ընտրություններին մասնակցող իրենց թիմը ուժեղ է. «Նույնիսկ կարող եմ ասել՝ մեր թիմի դեմը խաղ չկա»:
Լուրեր Հայաստանից - NEWS.am