Հրապարակվել են Իսրայելի կողմից Սիրիայի արևմտյան շրջանի հրթիռակոծության կադրերը (տեսանյութ)
Համացանցում են հայտնվել տեսանյութեր, որոնցում ենթադրաբար ֆիքսվել են հրթիռները, որոնք իսրայելական օդուժն արձակել է սիրիական Համա նահանգի ուղղությամբ: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ Facebook սոցցանցում հրապարակված տեսանյութերը ցուցադրել է Orient News լրատվական պորտալը:
Տեսանյութերից մեկում երևում է արձակված հրթիռի թռիչքը, իսկ մյուսում ֆիքսված են բնակավայրից ոչ հեռու գտնվող ժայռի վրա հրթիռի պայթյունի հետևանքները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ սիրիական ՀՕՊ համակարգերը մի քանի հրթիռ են խոցել, որոնք իսրայելական ուժերն արձակել էին Համայի մեձակայքում գտնվող Վադի ալ-Ույուն շրջանի ուղղությամբ: Նշվում է, որ Սիրիայի հակաօդային պաշտպանությունը հետ է մղել Իսրայելի ռազմաօդային ուժերի հարձակումը՝ հինգ հրթիռ խոցելով: