Այսօր՝ 19 մարտի 2024թ., 00:00
ՀՀ-ի համար ըմբռնելի է էքսկլավ, անկլավների հարցն ավելի ուշ դիտարկելու մոտեցումը․ փոխվարչապետի գրասենյակ Սա զորբա, տգիտության ձեռագիր է․ պատգամավորը՝ ակադեմիական քաղաքի մասին Ինչպե՞ս և ինչո՞ւ է էլեկտրոնային դեղատոմսերի ներդրման որոշումը խախտում բժշկական գաղտնիքի իրավունքը Լյուքս դասի տիեզերական ճամփորդություններով զբաղվող ընկերությունը ուղևորներին կես միլիոն դոլարանոց ուտեստ կառաջարկի Rolls-Royce Ghost-ը «թոշակի կանցնի». նրան կփոխարինի նոր Alpina սեդանը Որքան կնստի ամեն մի ծառը Երեւան քաղաքի վրա. Բեգոյանը մանրամասներ հայտնեց Քնած մարդկանց ուղեղը հասկանում է արտաբերված բառերի իմաստը. գիտնականներ Հարի Քեյնը վնասվածք է ստացել Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը Հայաստանին կփոխանցի ավելի քան 608 մլն 634 հազար դրամ Նրա հետ վաղուց չեն բանակցում, այլ՝ պահանջում են. Արշակ Կարապետյանը հակադարձում է Նիկոլ Փաշինյանին Արագածոտնում ձյան առատ տեղումներ են (տեսանյութ) Ռուսական ընտրություններն ակնհայտորեն ոչ ազատ էին, ոչ արդար. Սպիտակ տուն Հռոմի պապ, Կիմ Չեն Ըն, Մադուրո. ովքեր են շնորհավորել Պուտինին Ոստիկանությունը հորդորում է կապել ամրագոտիները, այլապես՝ կտուգանեն ԵՄ Խորհուրդը կքննարկի Հայաստանին աջակցության հարցը «Ցեղասպանության հակադարձում. Արցախի հայերի իրավունքների և անվտանգ վերադարձի ապահովում» խորագրով քննարկում ԱՄՆ Կոնգրեսում Սպասվող առատ տեղումներից չբողոքեք, մեզ ջուր է պետք․ Գագիկ Սուրենյան Առանց միջազգային արդարադատության հնարավոր չէ հասնել կայուն ու տևական խաղաղության. հայտարարություն 2023-ի սեպտեմբերից Հայաստանը լքած 7 825 արցախցիներ չեն վերադարձել. նոր տվյալներ Պուտինը հայտարարել է, որ համաձայն է եղել Նավալնիի փոխանակմանը Ադրբեջանցիներն ավերել են գետավանցի ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիրը «Ֆեներբահչեի» ֆուտբոլիստների եւ «Տրաբզոնսպորի» ֆանատների բախումը (տեսանյութ) Մոլդովայում ձերբակալել են ՌԴ դեսպանատունը հրկիզելու փորձ կատարած տղամարդուն Հարբած կինը կապված սավաններով փորձել է իջնել 4-րդ հարկից, սակայն վայր է ընկել և մահացել Մարսի մակերեսին միլիարդավոր խառնարանների ձևավորման համար մեկ երկնաքար է պատասխանատու Կլիմայի ակտիվիստները խափանել են Հռոմի հայտնի մարաթոնը՝ «մահաբեր ամռան» մասին նախազգուշացնելու համար Շիրակի մարզում, Ապարանի տարածաշրջանում և Ջերմուկում ձյուն է տեղում Հնագետները հայտնաբերել են, թե որտեղ է խորտակվել 17-րդ դարում անհետացած բրիտանական լեգենդար ռազմանավը Գերմանիայի նախագահը չի շնորհավորի Պուտինին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ․ Գերմանիայի նախագահի մամուլի քարտուղար Մեդվեդևը շնորհավորել է Ռուսաստանի թշնամիներին ընտրություններում Պուտինի հաղթանակի կապակցությամբ Մարտի 20-ի հանրահավաքը որևէ առնչություն չունի արցախյան ու հայաստանյան քաղաքական ուժերի հետ. Արտակ Բեգլարյան Այսօր մենք Հայաստանի հետ խաղաղ բանակցությունների ակտիվ փուլում ենք․ Ալիև Մարտունեցիներն ընդդիմադիր պատգամավորների հետ քննարկել են անվտանգային իրավիճակը Ստոլտենբերգ. Մենք հույս ունենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնել Օրվա խորհուրդ Քիրբի. Ուկրաինացիները նահանջում են պաշտպանության երկրորդ և երրորդ գիծ Արա Աբրահամյանի ներկայացուցիչը Մոսկվայի հայերի միությունում ծեծի է ենթարկել 20-ամյա երիտասարդին Ում է իրականում պատկանում Թաիրով 50/10 հասցեում գտնվող հողատարածքը. ով է զավթողը Տղամարդը կոտրել է Սյունիքի, Վայոց ձորի և Արարատի մարզերում տեղադրված բոլոր արագաչափերը Վլադիմիր Պուտինն, ըստ նախնական տվյալների, ընտրություններում ստացել է ձայների 87,68 %-ը 17-ամյա տղայի սպանության մեջ հիմնական մեղադրյալներից մեկը հայտնել է, որ դանակն իրեն փոխանցել է ընկերը․ մանրամասներ սպանության դեպքից Ռուսաստանցի թենիսիստներ Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովը բարեգործական հանդիպում են անցկացրել Լոս Անջելեսում Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար Ֆերմերին երկարաժամկետ ազատազրկում է սպառնում՝ մուտանտ ոչխարներ բուծելու համար Ինչպես կարող եք կառուցել Ձեր տունը սահմանամերձ բնակավայրում ամբողջությամբ պետության ֆինանսավորմամբ. մանրամասներ (տեսանյութ) ԱՄՆ-ն Ճապոնիային է վերադարձրել Երկրորդ համաշխարհայինի ժամանակ հափշտակված 22 պատմական նմուշ Երգիչ Բրունո Մարսը Լաս Վեգասի խաղшտներից մեկին պարտք է 50 մլն դոլար Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի ուսանողին սպանած անձին դատարանը կալանավորեց ՀՀ-ում օդի ջերմաստիճանը մարտի 19-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով, մարտի 20-22-ին նույնքան կբարձրանա ՔՊ-ի կողմից իմ նկատմամբ շատ մեծ ճնշում կար, որ պետք է քաղաքապետարանում բոլորին հանեմ, նոր մարդկանց բերեմ. Մարության 38-ամյա տղամարդը կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վնասվածքով Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ-ում ընտրությունների քվեարկության վերջին օրն ավելի քան 50 մարդ է բերման ենթարկվել Պատժամիջոցները՝ Բաքվի վարչակարգը զսպող գործիք. Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը ողջունել է Եվրախորհրդարանի բանաձևերը Ալեքսանդր Շիրվինդտի ժառանգության մասին մանրամասներ են հայտնի դարձել Ալեն Սիմոնյանն ուզում էր դառնալ քաղաքապետ և մի փոքր տխրել էր, որ չդարձավ. Մարության Ո΄չ քո հոր տարածքներն են, ո΄չ դու սուլթան ես, ո΄չ թագավոր ես, որ հիմա էլ հանձնում ես. Բագրատ Սրբազանը՝ 4 գյուղերի մասին Եթե ես չընտրվեմ, առնվազն արյունահեղություն կլինի. Թրամփ Մեր արտաքին քաղաքականության նպատակը կարծես մեր ընկերներին մեզ թշնամի դարձնելը լինի․ Լևոն Քոչարյան Բերման է ենթարկվել Մաստարայի վարչական ղեկավարը. նրա ծոցագրպանում կանեփ է հայտնաբերվել Մոսկվայի վրա թռչող ԱԹՍ–ի ոչնչացման պահը հայտնվել է համացանցում Եթե Փաշինյանը պատրաստ է տալ հայկական տարածքներ, պարտավոր է նաև պահանջել վերադարձնել ԼՂ ինքնավար մարզի կարգավիճակը․ Օսկանյան Ուկրաինան կկորցնի ավելի շատ տարածքներ. Իլոն Մասկի կանխատեսումը «Դոմոդեդովոյում» դեպի Մոսկվա թռչող ԱԹՍ է խոցվել․ քաղաքապետ Ինչ-որ մի տեղ պիտի կանգնի այդ նահանջը, թող Ոսկեպարում կանգնի. մենք պետք է կանգնեցնեք այդ նահանջը. Աջապահյան Մենք Սուրբ լեռ ունենք, Արարատն է․ Բագրատ Սրբազան «00 DD 000» համարանիշը ձեռք է բերել Սամվել Ալեքսանյանի փեսան ՌԴ նախագահի ընտրությունների արդյունքներից շատ բան է կախված. ՀՀ-ում ՌԴ դեսպան Կալանավորները չեն ենթարկվել ծառայողների պահանջներին և տեղափոխվել են պատժախցեր ՆԳՆ փրկարար ծառայությունը Զովունի գյուղի մոտ գտնվող գազալցակայանում տեղի ունեցած պայթյունից մանրամասներ է հայտնել Պատրաստվենք մեր կյանքի ամենակարևոր հանդիպմանը. Գալստյան կիրակի Կին ուղևորին չենթարկվելը վարորդի համար տխուր հետևանք է ունեցել Ռուսաստանի 8 շրջաններում 35 անօդաչու է խոցվել և գրավվել. Կրասնոդարի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել Օրվա խորհուրդ ՏԵՂԵԿԱՆՔ № 41՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար Խոշոր պայթյուն և փլուզում՝ Քանաքեռավանի գազալցակայանում․ աշխատակիցը մի քանի մետր շպրտվել է. նրա վիճակը ծայրահեղ ծանր է Օրվա խորհուրդ Պատգամավորներից ովքեր են մեկնելու ՌԴ՝ դիտարկելու նախագահական ընտրությունները Մանուկ Սուքիասյանը մանրամասներ է հայտնել քաղաքապետարանում խուզարկությունից Binance-ի թոփ մենեջերներ Ղամբարյանը և Անջարվալան ձերբակալվել են Նիգերիայում. Wired Գևորգ Պապոյանին կփոխարինի Ծովինար Վարդանյանը Գյումրու Տիմիրազևի փողոցի 61-ամյա բնակչին սպանել է 47-ամյա հարևանը
Հարցում

101-րդ օրվա անելիքը. մաս 2. Թույլ չտալ պատերազմ

Սկիզբն՝ այստեղ

Խաղաղությունը չի կարող լինել միայն ցանկություն։ Խաղաղությունը ծանր, հետևողական, գրագետ աշխատանք է։

Հայաստանի համար հարցերի հարցը մնում է ղարաբաղյան խնդիրը, պետության անվտանգությունը։ Այսքանով հանդերձ՝ հանրային կյանքում խնդրի շուրջ մինչ օրս չկա համակարգված քննարկում։

Ակնհայտ է, որ Ադրբեջանն այսօր գնում է բանակցությունների ակտիվացմանը՝ փուլը գնահատելով իր համար նպաստավոր, և միևնույն ժամանակ պատրաստվում է պատերազմի։ Իրեն այս փուլում դիրքավորում է որպես Ռուսաստանի ռազմավարական դաշնակից ու փորձում է աջակցության նոր ռեսուրսներ գտնել՝ ձևավորվող Բաքու-Մոսկվա-Անկարա առանցքում։

Մեծ հաշվով, բոլորն ուզում են խաղաղություն։ Տարբեր են, սակայն, խաղաղության մասին պատկերացումները։ Այնուամենայնիվ, մինչև մեր և Ադրբեջանի տարբերությունների մասին խոսելը, փորձենք հասկանալ խաղաղության ներհայաստանյան պատկերը։

Խաղաղություն ըստ Զոյայի

Զոյա Թադևոսյանին ընդունենք որպես այս շերտի հավաքական կերպար, ուղղակի որովհետև նա է վերջերս հնչեցրել հայտնի մոտեցումները։ Ըստ այս տեսակետի՝ Հայաստանը խաղաղության հասնելու համար պետք է գնա արագ, միակողմանի զիջումների՝ դուրս բերի իր զորքերը որոշակի շրջաններից և ինչ-որ միջազգային երաշխիքներով ստանա խաղաղություն։ Սա նոր տեսակետ չէ և մշտապես ունեցել է փոքր աջակցություն։ Ինչո՞ւ. որովհետև սա դեպի խոշոր պատերազմ տանող ամենակարճ ճանապարհն է։ Անվտանգության գոտու միակողմանի վերացումն ուղղակի սպառնալիք է լինելու Արցախի և Հայաստանի համար։ Միակողմանի զիջումները բացելու են պատերազմի դռները։ Հիմա պարզապես կարևոր է հասկանալ՝ արդյո՞ք Զոյա Թադևոսյանն ինքնուրույն որոշեց կրկին բարձրաձայնել այս մոտեցումը, և ինչո՞ւ հիմա. դա փորձնական, հետախուզական քա՞յլ էր, թե՞ պարզապես անպատեհ պոռթկում։ Տարբերությունը, հասկանում ենք, ահռելի է։

Խաղաղություն ըստ ծայրահեղականների

Սա հակառակ բևեռն է, երբ խաղաղության գրավականը համարվում է այսպես կոչված «քուռ-արաքսյան» հանրապետությունը։ Զուրկ որևէ բանական հաշվարկից, իրականությունից կտրված նպատակ։ Այս շերտին երբեք չեն պիտակավորում որպես դավաճան, հող հանձնող և այլն, ավելին՝ նրանք համարվում են հայրենասեր, ազգանվեր մարդիկ, սակայն իր վտանգավորությամբ այս տեսակետը չի զիջում նախորդին։ Որպես գաղափար սա ինչ-որ իմաստով հակակշռում է նախորդ տեսակետի կողմնակիցներին, և որպես քաղաքական հեռանկար նույնպես կա ընդհանրություն՝ այս ուժերի՝ իշխանության գալը վտանգավոր է։

Խաղաղություն ըստ Հայաստանի

Ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանում իշխանությունները փոխվում են։ Հետևաբար՝ անկախ տեսակետների և մտածողության տարբերությունից, անկախ հարաբերությունների որակից, պետք է լինի սկզբունքների մի փաթեթ, որը պետք է փոխանցվի իշխանությունից իշխանություն, և որը որևէ իշխանություն չպետք է խախտի։

Անկախ նրանից՝ ինչ պարբերականությամբ է փոխվում իշխանությունը և ով է գալիս իշխանության, այս սկզբունքները պետք է պահպանվեն.

1. Կա փոխզիջման կարմիր գիծ, որից այն կողմ Հայաստանը երբեք չի գնալու։

2. Չկա առանձին Արցախի հարց։ Դա մեր պետականության հարցն է։ Արցախը Հայաստանի դարպասն է։

3. ՀՀ և Արցախ Հանրապետության իշխանությունները միշտ պետք է ունենան փայլուն հարաբերություններ՝ հիմնված վստահության, հարգանքի և բացարձակ անկեղծության վրա։

4. Տնտեսական զարգացումը արցախյան խնդրի խաղաղ լուծման ամենակարևոր նախապայմաններից է։ Երկրի անվտանգությունը թիվ 1 խնդիրն է, և անհրաժեշտ են լուրջ ռեսուրսներ։

5. Հայաստանի ցանկացած նոր իշխանություն պետք է ավելի ուժեղացնի Հայաստանի և Արցախի ինտեգրացիան։

6. Չի կարող լինել որևէ խոչընդոտ, որ Հայաստանի և Արցախի գործող և նախկին ղեկավարները ղարաբաղյան խնդրով շփվեն միմյանց հետ։ Եթե մենք ուզում ենք պետություն, ուրեմն պետք է ունենանք պետական մտածողություն։ Բոլոր անձնական քմահաճությունները պետք է ճնշվեն հանրային պահանջի ներքո։ Հասարակության այսօրվա որակը, ցավոք, այդպիսին չէ։ Մնում է անհատների լրջությունը։

Խաղաղություն ըստ Արցախի

Զուտ զգացմունքային տեսակետից՝ խաղաղություն թերևս բոլորից շատ ուզում են Արցախում։ Շատ դժվար է ապրել մշտական պատերազմի վտանգի տակ։ Բայց փաստ է, որ այդ վտանգի տակ Արցախն ակնհայտորեն զարգանում է. տնտեսությունը ակտիվացել է, ստեղծվում են ընտանիքներ, ծնվում են երեխաներ, զարգացել է տուրիզմը, մշակութային կյանքը։ Երկիրն ամենօրյա պատերազմական վտանգի տակ ապրում է լիարժեք խաղաղ կյանքով։ Այսօրվա արցախյան կյանքում, իհարկե, առանցքային է նախագահ Բակո Սահակյանի դերակատարությունը։ Ճակատագրի բերումով՝ նրան բաժին է ընկել ամենադժվար ու ամենակարևոր դերերից մեկը՝ ապահովել կայունություն, ապահովել տնտեսական զարգացում, ապահովել լավ հարաբերություններ ՀՀ նոր իշխանությունների հետ, ապահովել բանակի և հրամկազմի առողջ մթնոլորտը։ Սրանք բոլորը բարդ խնդիրներ են։ Այս առումով՝ Արցախում արտահերթ ներքաղաքական պրոցեսների զարգացումն ուղղակի դեպի պատերազմ տանող ճանապարհ է։
Խաղաղության ղարաբաղյան բանաձևը հստակ է՝ որքան շատ կյանք լինի Արցախում, այնքան խաղաղությունը կլինի ուժեղ։

Քաղաքական-հասարակական առումով կյանքը պետք է չլճանա։ Քաղաքական ուժերը, անհատները պետք է պատրաստվեն ընդամենը երկու տարի հետո կայանալիք ընտրություններին։

Տնտեսական և հանրային կյանքի առումով. Արցախում պետք են նոր տնտեսական ծրագրեր և ռեսուրսներ։ Եթե մենք ուզում ենք խաղաղություն, մենք պետք է զարգացնենք Արցախի տնտեսությունը և ակտիվացնենք կյանքն այնտեղ։ Այստեղ չափազանց կարևոր է ՀՀ նոր իշխանությունների դերակատարումը, հետհեղափոխական ալիքը։ Արցախում կարելի է կազմակերպել խոշոր բիզնես ֆորում՝ Հայաստանի և սփյուռքի ֆինանսական շրջանակների մասնակցությամբ։ Հիմա դրա պահն է։ Չվախենանք Արցախում գրագետ, մեծ ծրագրեր սկսելուց, ինքներս մեր ձեռքով խաղաղություն պարտադրելուց։
Բարձրացնել Արցախի միջազգայնացման մակարդակը. այցեր, տուրիզմ, ռեպորտաժներ, փառատոներ, մրցումներ և այլն։

Արցախում պետք է կազմակերպվեն մշակութային փառատոներ։ Արցախցին պետք է ապրի այդ կյանքով։ Խնդրեմ, սա էլ՝ ՀՀ նոր մշակութային քաղաքականության մի ուղղություն։

Արցախում կարիք կա տարբեր մասնագիտացումների բարձր որակավորման բժիշկների։ Խնդրեմ, սա էլ՝ ՀՀ նոր առողջապահական համակարգի մի ուղղություն։ Միանգամայն լուծելի խնդիր։

Արցախում պետք է կազմակերպվեն գիտական, կրթական կոնֆերանսներ, ուսումնական հավաքներ, ճամբարներ։

Արցախում պետք է կազմակերպվեն մարզական միջոցառումներ։ Սա էլ՝ օլիմպիական կոմիտեի համար՝ Նոր Հայաստանում աշխատելու ուղղություն։ Մարզական ֆեդերացիաների համար աշխատելու նոր դաշտ։

Եվ այլն, և այլն։

Մենք այս ամենով կկարողանանք ակտիվության լրիվ այլ մակարդակի բերել կյանքը Արցախում, ինչը խաղաղության և խաղաղ բանակցությունների ամենակարևոր պայմանն է։

Այս ամենն ունի նաև այլ չափազանց կարևոր նշանակություն՝ որակապես նոր մակարդակի բերել Արցախի և Հայաստանի հանրային ինտեգրումը՝ հե՛նց այսօր, հե՛նց վերջին զարգացումներից հետո։ Ուզում եմ վստահ լինել, որ Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը շատ լավ են գիտակցում սրա անհրաժեշտությունը։

Խաղաղություն ըստ արտաքին աշխարհի

Արտաքին քաղաքական կոնյունկտուրայի ցանկացած փոփոխություն ի վնաս մեզ՝ էապես ուժեղացնում է Ադրբեջանի ռազմական հավակնությունները։ Չհասկանալ սա՝ ուղղակի նշանակում է խաղալ պետության ճակատագրի հետ։ Լայն զանգվածներին մի պահ հաճելի հակառուսական դեմարշները պետք է դադարեցվեն։ Սա՝ որպես առաջին քայլ։

Պետք է ընդունել, որ արտաքին աշխարհում երեք ամիս առաջվա նորհեղափոխական հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ կտրուկ նվազել է, իսկ Ադրբեջանի նավթի և այդ երկրի նոր լոգիստիկ նախագծերի հանդեպ՝ դեպի Իրան, Եվրոպա, Թուրքիա, հետաքրքրությունը կտրուկ աճում է։ Ադրբեջանն աննախադեպ ինտեգրացիա է սկսել Ռուսաստանի հետ՝ քաղաքական, մշակութային, փորձագիտական, բիզնես դաշտի, լրատվական շրջանակների տոտոալ ինտեգրացիա։ Մենք ակնհայտորեն այստեղ սկսում ենք զիջել։ Սրան պետք է շատ լուրջ վերաբերվել և հակաքայլերը մշակել։

Սրան զուգահեռ՝ հիմա ուղղակի խոսվում է Ադրբեջանի՝ ՀԱՊԿ անդամակցության հնարավորության մասին։ Այն նույն ՀԱՊԿ-ի, որի հանդեպ մենք, մեղմ ասած, չափից դուրս անզգույշ գտնվեցինք։ Խոսվում է Ադրբեջանի՝ ԵԱՏՄ անդամակցության մասին։ Մենք պատասխանում ենք վետոյի իրավունքի կիրառմամբ։ Բայց հիշենք. վետոն վերջին քայլն է, վերջին փամփուշտը։

Մենք շատ ուշադիր պետք է լինենք մեզ հարևան երկրների տնտեսական մարտահրավերների հանդեպ։ Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան գտնվում են ամերիկյան հզոր ճնշումների տակ, ու ֆինանսական ցնցումներն ու փլուզումները դեռ նոր են սկսվում։

Արդյո՞ք մենք ունենք համապատասխան մշակված սցենարներ՝ տարբեր զարգացումների համար։ Առաջարկում եմ սկսել քննարկել այս հարցերը՝ բաց, փակ ֆորմատներով, բայց կարևորը՝ աշխատանքային, չթատերականացված մթնոլորտում, որպեսզի լուծումներ ուրվագծվեն։ Հայաստանում կան շրջանակներ, անհատներ, որոնք դուրս են հեղափոխություն-հակահեղափոխություն պարզունակ մոդելից։

Շատ վտանգավոր է՝ խաբվել լայն զանգվածներին հաճելի մթնոլորտով։ Այսօրվա քաղաքական իրողությունների պայմաններում ըստ էության չկա որևէ մեխանիզմ, որը գործող իշխանությանը հետ կպահի չգիտակցված սխալներից, սայթաքումից։ Սա շատ մտահոգիչ է։ Միշտ հիշել է պետք, որ առաջին իսկ տնտեսական սուր դժվարությունների, ճգնաժամերի, պահեստազորային հավաքների դեպքում լայն զանգվածներն ուրանալու են իրենց կուռքերին։ Այնուամենայնիվ, դեռ կա հնարավորություն՝ մեր երկրում ունենալու ամենակարևորը՝ խաղաղություն և զարգացում։ Դա, կրկնեմ, պետք է լինի ոչ թե ցանկություն, այլ՝ գրագետ աշխատանք։ Ու հանկարծ մեզ չխաբենք, թե պատերազմի դեպքում մեղավորը միայն Ադրբեջանն է. պետությունները պատերազմ ստանում են նաև սեփական սխալների արդյունքում։

Հ. Գ

Օրեր առաջ գտնվում էի Արցախում՝ այն նույն օրը, երբ Ստեփանակերտում փորձնական օդային տագնապ էր։ Մենք շատ հաճախ, որպես անհասանելի նպատակ, երազում ենք Իսրայելի պես կազմակերպված մոդելի մասին։ Այդ օրվա Ստեփանակերտն այդպիսին էր. մեծից փոքր, առանց խուճապի, գիտեին իրենց ռմբապաստարանների տեղը, ամբողջական կոլեկտիվներով գիտեին՝ ուր գնալ, ինչ անել, փրկարարական ծառայություններն աշխատում էին հստակ, կազմակեերպված։ Մեկ ժամից ավել քաղաքի կյանքը առավելագույնս մոտեցված էր պատերազմական իրականությանը։ Տագնապի ավարտից րոպեներ անց Ստեփանակերտի փողոցները դարձյալ լցվեցին խաղաղությամբ ու բնականոն կյանքով։

Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan