ԱՄՆ-ում ցանցաճոճին բազմած անհոգ արջը զվարճացրել է համացանցի օգտատերերին (տեսանյութ)
ԱՄՆ Հյուսիսային Կառոլինա նահանգում սև արջը զարմացրել ու զվարճացրել է համացանցի օգտատերերին՝ իր մասնակցությամբ արտասովոր տեսանյութով։
YouTube-յան Michelle Baber ալիքում հրապարակված տեսանյութում երևում է` ինչպես է արջը ցանցաճոճին բազմած վայելում իր հանգիստը։
Տեսանյութի հեղինակի բացականչություններից դատելով՝ գիշատիչն առաջին անգամ չէ, որ օգտվում է այդ ցանցաճոճից։