Թուրքիան շարունակելու է ամեն ջանք գործադրել արցախյան հիմնախնդիրը լուծելու համար
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ղրղզստանում շարունակվող Թյուրքախոս պետությունների համագործակցության խորհրդի 6-րդ գագաթնաժողովին հայտարարել է, որ Թուրքիան շարունակելու է ամեն ջանք գործադրել Արցախի հիմնախնդիրն «Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքի շրջանակում լուծելու համար»։
Ինչպես փոխանցում է թուրքական gazetevatan.com կայքը, Էրդողանը խոսել է նաև Ադրբեջանի հետ միասին իրականացվող տարածաշրջանային կարևոր նախագծերի, մասնավորապես՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի ու Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի կարևորության մասին։
Գագաթնաժողովին մասնակցում են նաև Ադրբեջանի, Ղրղզստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, նաև՝ Հունգարիայի ղեկավարները։
Հիշեցնենք, որ անցյալ տարի Էրդողանը հայտարարել էր, որ Արցախի հիմնախնդիրը կարող է լուծել միայն Ռուսաստանը:
2017-ի նոյեմբերի 13-ին Էրդողանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ քննարկել էր արցախյան հիմնախնդիրը: